Wednesday, May 9, 2012

Թուրք ընդդիմադիրը լսել է կրոնական փոքրամասնությունների տեսակետները

Tert.am. 9-5-2012- Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության
ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ընթրել է ունեցել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են հայկական, հունական, հրեական, ասորական կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Հայկական կողմից ընթրիքին մասնակցել է Պոլսո պատրարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Թեև հանդիպումն անցել է դռնփակ, սակայն այսօր արդեն ԺՀԿ-ն ընթրիքի մանրամասների մասին մամուլի հաղորդագրությամբ է հանդես եկել: Կուսակցությունը նշել է, որ այդ քայլով իրենք նպատակ են ունեցել մեկ առ մեկ լսել հոգևոր առաջնորդների պահանջները: «Եթե Թուրքիան կարողանա հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար, փոքրամասնությունները կկարողանան ապրել երջանիկ, համերաշխ, և երկխոսությամբ կկարողանանք լուծել բոլոր խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

No comments: