Panorama.am. 2-6-2012- «Արդեբիլի ձայն» շաբաթաթերթն Իլհամ Ալիևին գլխատողին 10 միլիոն թուման պարգևավճար է սահմանել: Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «Գյունազ.թիվի» կայքը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ իրանական պարբերականի մեկնաբանը, քննադատելով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությունը, նշել է, որ Իլհամ Ալիևը մի մուսուլմանական երկրի նախագահ է, որտեղ պայքար է մղվում իսլամական արժեքների դեմ և ազատորեն խրախուսվում է համասեռականությունը: «Այն անձը, ով կգլխատի անիծյալ Իլհամ Ալիևին, «Արդեբիլի ձայն» շաբաթաթերթի կողմից կարժանանա 10 միլիոն թուման (շուրջ 8000 ԱՄՆ դոլար) պարգևավճարի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment