Tuesday, June 5, 2012

Ադիբեկյանն Արցախում 1917-20թթ. անգլիական միսիոների դեր է կատարում. Վիտալի Բալասանյան

HayNews.am. 5-6-2012- Արցախի նախագահի թեկնածու, ԼՂ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը «Ֆեսյբուքյան» իր էջում անդրադարձել է Ահարոն Ադիբեկյանի Ստեփանակերտում անցկացրած սոցիոլոգիական հարցումներին և առհասարակ, նրա սոցիոլոգիական «հոգեկերտվածքին»: Վիտալի Բալասանյանը մասնավորապես գրում է. «Այսօր Ստեփանակերտում պատահաբար հանդիպել եմ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: Օրերս ես ահազանգ էի ստացել Մարտակերտից, որ սոցիոլոգիական հարցումներն անցկացվում են` նշելով հարցվողի անունն ու հեռախոսահամարը: Սոցիոլոգը դա նորմալ համարեց, սակայն ես վստահ եմ, որ նման ձևով շատ հարցվողներ իրենց պատասխաններում ազնիվ չեն լինի: Ավելին` հեռախոսահամարի և անվան նշումը հետագայում տեղի կտա հետապնդումների: Ես նաև համոզված եմ, որ Ադիբեկյանի հարցման պատվիրատուն Արցախի իշխանություններն են` վկան նրան ուղեկցող և աջակցող անձինք: Սոցհարցումների անցկացմանն ակտիվորեն մասնակցում է Ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական միությունը` կազմակերպության ղեկավար Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ: Հստակ է, որ հարցման արդյունքները կանխորոշված են և Ադիբեկյանն Արցախում 1917-20թթ. անգլիական միսիոների դեր է կատարում»:

No comments: