Tert.am. 5-6-2012- Թուրքական կառավարությունը ավելի կազմակերպված «թուրքական սփյուռք» ձևավորելու համար պետական մակարդակով առաջին քայլերն է անում: Արտերկրում ապրող 6 մլն թուրքերի ներկայացուցիչներն առաջին անգամ հավաքվելու են Անկարայում: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ` փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայկական կազմակերպված սփյուռքի նմանությամբ սփյուռք ձևավորելու աշխատանքներին է լծվել: Հունիսի 7-8-ին Անկարայում կայանալիք հավաքը ևս Բոզդաղն է կազմակերպելու: Դրան մասնակցելու են Թուրքիայից դուրս գործող թուրքական և «եղբայրական» 500 կազմակերպություն ու հիմնադրամ: Քննարկվելու են Թուրքիային հետաքրքրող հարցերում համախմբված աշխատելու ճանապարհները: Ֆրանսիայում օրակարգային Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ պայքարից մինչև Թուրքիայի` Եվրոպական միությանն անդամակցություն, վիզային ռեժիմի վերացում և այլն: «Թուրքական սփյուռքի» ներկայացուցիչների նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Այդ աշխատանքներին ներգրավվելու են նաև տարբեր նախարարներ: Նախատեսվում է, որ նրանցից յուրաքանչյուրը իր ոլորտին առնչվող հարցերում յուրաքանչյուր երկրի սփյուռքի համար առանցին ռազմավարություն են մշակելու:
Tuesday, June 5, 2012
Թուրքիան հայկական սփյուռքի նմանությամբ սփյուռք կձևավորի
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment