Tert.am. 23-6-2012- 2001 թվականի սեպտեմբերից սկսած, ՀՀ իշխանությունները օլիգարխիայի ու պետական պաշտոնյաների թիկնազորերին տվեց ծեծելով մարդ սպանելու և գլուխ ջարդելու քարտ բլանշ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն նախագահ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Պետրոս Մակեյանը՝ խոսելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի արդյունքում ռազմական բժիշկ Վահե Ավետյանն այսօր գանգուղեղային վնասվածքներով, անգիտակից վիճակում գտնվում է ՀՀ զինված ուժերի ռազմական հոսպիտալում: «Հիշու՞մ եք, երբ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը մարդուն ծեծելով սպանեց (նկատի ունի «Առագաստ» սրճարանի զուգարանում սպանված Պողոս Պողոսյանին- Tert.am ) մտավորականների աչքի առաջ»,- նկատեց Պետրոս Մակեյանը, ում խոսքով՝ մինչև 2013 թվականի փետրվար ամիսը (նախագահական ընտրությունների մեկնարկը- Tert.am ) օլիգարխներն ունեն ծեծելու, ջարդելու այդ քարտ բլանշը: «Որովհետև այս ընտրությունները (մայիսի 6-ի - Tert.am) ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը չհրաժարվեց օլիգարխներից, նա նրանց օգնությանը կրկին դիմեց»- ասաց Պետրոս Մակեյանը, ով այս ամենում հավասարաչափ տեսնում է հասարակության և մտավորականության մեղքի բաժինը: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ՀՀ նախագահին ուղղված մտավորականների բաց նամակում ակնկալվում է Սերժ Սարգսյանի գործուն միջամտությունը` եթերային աղբին վերջ դնելու հարցում (նամակի տակ ստորագրել են դերասան Սոս Սարգսյանը և այլ հայտնի մտավորականներ - Tert.am), արձանագրվում էր, որ հեռուստաընկերությունները եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և, այսպես ասած` «հումորային ծրագրերով»: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը մտավորականների նամակը համարում է պատվեր և ասում.«Մտավորականներն էլի ինչ-որ կենտրոնից ուղղորդված նամակներ են գրում, որովհետև, հիշո՞ւմ եք՝ ոչ վաղ անցյալում էլ՝ ընդամենը վերջերս, հասարակության ուշադրությունն ընտրություններից շեղելու համար սկսեցին «գեյերի» էսպես ասած՝ թատերական ներկայացումը: Հիմա էլ նույն բանն է, երևի ինչ-որ խմբեր որոշակի էդ սերիալներով փողեր են աշխատում ու դա խանդի տեսարան է առաջացնում, և այդ կենտրոնների միջոցով մասնակցում են դրան»։ Պետրոս Մակեյանը նաև նշեց, որ հենց այդ սերիալներն էլ այդ միջավայրի ծնունդն են: Այսինքն՝ եթե նման միջավայր չլ0իներ, այդ որակի սերյալներ չէին լինի:
Sunday, June 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment