Tuesday, June 19, 2012

Ցեղասպանության ժառանգներին տրվելիք մոտ 2,2 ԱՄՆ դոլար փոխհատուցումը կբաշխվի 100 դիմումատուի միջև. փաստաբան

Tert.am. 19-6-2012- Վերջերս Glendale News-Press ամերիկյան պարբերականը տեղեկացրել էր, որ Հայոց Ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերության կողմից 2.1 մլն դոլարի չափով փոխհատուցում կտրվի: ՀՀ արդարադատության նախարարությունը տարածել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումն այն մասին, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ է թույլ տվել, ուստի գործով զբաղվող ամերիկահայ փաստաբանը դիմել է ԱՄՆ դատարան: Դատարանը, գործն ուսումնասիրելուց հետո, հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ: ինչը վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն իսկ բավարարվել էին Հանձնաժողովի կողմից: Արդյունքում, մոտ 2,176,587 ԱՄՆ դոլար կրկին կբաշխվի մոտ 100 դիմումատուի միջև, որոնց վճարված հատուցումների հաշվարկման ժամանակ նախկինում անճշտություններ են բացահայտվել: Փաստաբան Վարդգես Եղիայանը տեղեկացրել է նաև, որ այս գործով չեն վերանայվելու Հանձնաժողովի կողմից մերժված դիմումները: Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Holthouse Carlin & Van Trigt հաշվապահական ընկերությունը վավերացրել է 100 հայցերը, որոնք ներկայացնողներին և կտրամադրվի նշված գումարը: Ամենամեծ ծավալի փոխհատուցումը՝ 312 հազ դոլար, տրամադրվելու է Boyajian and Associates իրավաբանական ընկերությանը, որը ներկայացրել է 17 հայցվորների շահեր: Գումարը կհատկացնի ժամանակին հայ հաճախորդների ապահովագրած AXA S.A. ապահովագրական ընկերության Ժառանգների փոխհատուցման հիմնադրամը:

No comments: