Saturday, June 2, 2012

Ապրիլին Թուրքիան Իրան է արտահանել է 26 տոննա ոսկի

1in.am. 2-6-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլին Իրանը դարձյալ ավելացրել է Թուրքիայից ոսկու ներկրումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը: Վերջինիս տվյալներով՝ 2012 թվականի ապրիլին Թուրքիան Իրան է արտահանել է 26 տոննա ոսկի, որի արժեքը կազմել է 1.2 միլիարդ դոլար: Թուրքիայի ոսկի արդյունահանողների ասոցիացիայի փոխնախագահ Իսմեթ Սիվրիօղլուն հայտարարել է, որ Իրանի կողմից մեծ քանակությամբ ոսկու գնումը կարող է կապված լինել այդ երկրում քաղաքական ու տնտեսական անկայունության հետ: Սիվրիօղլուի խոսքերով՝ Իրանի նկատմամբ սահմանված բազմաթիվ տնտեսական պատժամիջոցներն Իրանին կարող են ստիպել միջազգային մակարդակում իր վճարումներն իրականացնել ոսկիով: Նշվում է նաև, որ Իրանի ներքին շուկայում նույնպես աճել է ոսկու պահանջարկը: Իրանցիները տարեկան գնում են 300 տոննա ոսկի: Հիշեցնենք, որ մարտին Թուրքիայից Իրան ոսկու ներկրումն ավելացել է 36 անգամ՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ:

No comments: