Tert.am. 23-6-2012- Վերջին տարիներին վրացական անձնագիր է ստացել Աջարիայում բնակվող արդեն 25.000 թուրք: Թբիլիսիում շատերն անհանգստացած են, որ թուրքերը շուտով մեծամասնություն կկազմեն ու կխլեն ինքնավար հանրապետությունը, գրում է vz.ru-ն: Փորձագետների կարծիքով` հարավային հարևանների ազդեցությունն Աջարիայում չափից շատ է: Թուրքերն այստեղ կառուցում են ամեն ինչ` մզկիթից մինչև հասարակաց տուն: Նախօրեին Վրաստանի խորհրդարանի նիստում ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան,անդրադառնալով վրացական անձնագիր ունեցող 25.000 թուրքերի առկայությանը, նշել է, որ սա վրացական իշխանությունների կողմից գիտակցված քայլ է: «Այդ 25.000 թուրքերը, ունենալով երկքաղաքացիություն, վրացական գործող օրենսդրության համաձայն` իրավունք ունեն մասնակցել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,- պարզաբանել է ընդդիմադիր պատգամավորը: Ըստ նրա` այդքան թուրքերն էլ իրենց «երախտագիտությունը կհայտնեն» հենց իշխող կուսակցությանը` «Միասնական ազգային շարժմանը»: Պատգամավորի խոսքով` Թուրքիայի ծայրահեղ ուժերը հայտարարում են, թե, իբր, Աջարիան թուրքական տարածք է, որը Վրաստանի կողմից գրավվել է 100 տարի առաջ: «Այդ ծայրահեղ ուժերը կարող են ըտրությունների միջոցով իշխանության գալ Թուրքիայում, ինչից հետո կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Աբխազիայում ու Հարավային Օսիայում»,- ասել է Բագատուրիան: Նա կարծում է, որ հետագայում «քաղաքացիներին պաշտպանության անվան տակ» կարող են Աջարիա ներխուժել թուրքական զորքերը։ Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան կիսում է ինքնավար հանրապետությունում իրավիճակի հետ կապված անհանգստությունը: «Այստեղ ողջ արտադրությունն անցել է թուրքերի ձեռքը: Մեկ օրինակ` Բաթումիում կար հրաշալի գրադարան: Իմ տվյալներով` այն գնել են թուրքերն ու վերածել խաղատան: Վրաստանում ներդրումների 70%-ը Թուրքիայից է»,-ասել է նա` հավելելով, որ, իհարկե, շատ ողջունելի է նման համագործակցությունը, սակայն «այսքանն արդեն անթույլատրելի է»: Ըստ պարբերականի՝ մեկ այլ լուրջ խնդիր է կրոնական գործոնը: Գարնանից Բաթումիում պարբերաբար հարյուրավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ ու մասնակցում մայրաքաղաքում կառուցվող մզկիթի դեմ բողոքի ակցիաներին: Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ ինքնավարությունում արդեն գործում է 180 մզկիթ, ինչը «լուրջ անհանգստություն» է: Հերթական բողոքի ակցիան կանցկացվի հունիսի 30-ին` Բագատուրիայի նախաձեռնությամբ:
Sunday, June 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment