Tuesday, June 19, 2012

Պուտին-Էրդողան հանդիպումը ուշացումով է սկսվել

Tert.am. 19-6-2012- Մեքսիկայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունեցել նախատեսվածից ավելի ուշ և տևել է 40 րոպե: Որպես հետաձգման պատճառ է նշվել այն, որ Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ավելի երկար է տևել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է սիրիական ճգնաժամը: Հանդիպումից հետո էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Մենք հանձնարարություններ ենք տվել արտգործնախարարներին, և նրանք այսուհետ համատեղ են աշխատելու: Սիրիայի հարցում համագործակցելու ենք նաև ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հետ: Այսօր այս հարցի շուրջ հանդիպում եմ ունենալու նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Նրա հետ հանդիպումից հետո պարզ կդառնա, թե ինչեր կարող ենք անել, ինչ քայլեր պետք է ձեռնարկենք»,- ասել է Էրդողանը: Սա Պուտինի` Ռուսաստանի նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո Թուրքիայի վարչապետի հետ ունեցած առաջին հանդիպումն է և թուրքական կողմը կարևորում էր նաև երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումները, սակայն այդ մասին մանրամասներ չեն հաղորդվել:

No comments: