«Լրագիր» 19-6-2012- ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված ռազմաբժիշկների գործը ոստիկանությունից փոխանցվել է Պաշտպանության նախարարության քննչական վարչությանը: Այդ փոխանցումը հետաքրքրական է եւ թերեւս պայմանավորված է հենց պաշտպանության նախարարության պնդմամբ: Չի բացառվում, որ նախարարությունը պնդել է, որպեսզի գործը քննվի ՊՆ շրջանակում, այդպիսով համարելով, որ գործը բացահայտելը ՊՆ պատվի գործն է: Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը դաժանաբար ծեծել է ռեստորան այցելած ռազմաբժիշկ Վահե Ավետյանին, ով ներկայում ծայրահեղ ծանր վնասվածքներով է եւ նրա կյանքը վտանգի տակ է: Ոստիկանությունը հայտարարել է, թե պարզել է հարված հասցնող անվտանգության աշխատակցին: Սա առնվազն տարօրինակ հայտարարություն է, նկատի ունենալով ծեծված մայորի վիճակը: Բանն այն է, որ մեկ աշխատակցի հարվածն անկարող էր նրան հասցնել այդ վիճակին, էլ չասած այն մասին, որ Ավետյանի ականատես ազգականը Ազատություն ռադիոկայանին պատմել էր, որ ծեծել են 10-15 հոգով: Գրեթե բոլորը, ով քիչ թե շատ ծանոթ է միջադեպի մասին տեղեկատվությանը, կարծում են, որ այստեղ ոչ միայն հայկական բանակի սպան է ծեծվել, այլ այստեղ հարված է հասցված հայկական բանակի պատվին՝ երբ ինչ որ թիկնապահներ կարող են ինքնադատաստան տեսնել բանակի սպայի հանդեպ եւ նրան հասցնել մահվան դուռը: Չի բացառվում, որ պաշտպանության նախարարությունում էլ գործը համարում են իրենց պատվի հարցը: Ավելին, միգուցե Սեյրան Օհանյանն էլ օրինակ Ալիկ Սարգսյանի նման մտածում է, որ Վահե Ավետյանի գործի լիարժեք բացահայտումը անձամբ իր համար է պատվի խնդիր: Ալիկ Սարգսյանն օրինակ այդպես էր ասում Գեւորգ Մհերյանի սպանությունից հետո, թեեւ երեք տարվա ընթացքում՝ ինչ Սարգսյանը ոստիկանապետ էր, սպանությունն այդպես էլ չբացահայտվեց: Ավելին, Գեւորգ Մհերյանի հայրը ներկայում պնդում է, որ ոստիկանությունն անցած տարիներին բավարար ջանք չի գործադրել սպանությունը բացահայտելու համար: Սեյրան Օհանյանը, ի տարբերություն Ալիկ Սարգսյանի, ներկայում չի հայտարարում, թե միջադեպի բացահայտումն իր պատվի հարցն է: Փոխարենը, նա կարծես թե գերադասում է գործել եւ միջադեպի քննությունը ոստիկանությունից վերցնում ՊՆ: Մյուս կողմից, բանակի պատվի այդօրինակ հարցերի պակաս մինչեւ այժմ էլ չի զգացվել: Եթե բանակի ներկայացուցչին, լինի սպա, թե զինվոր, ինքնադատաստանի են ենթարկում ասենք ոչ թե զորամասում՝ ծառայակիցները կամ հրամանատարները, այլ դրանից դուրս՝ ինչ որ մեկի թիկնապահները, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցը ավելի բանակի պատվի հարց է, քան մինչ այժմ բանակում տեղի ունեցող ինքնադատաստանները, որոնց հետեւանքով զինվորները կամ դաժանորեն ծեծվում են, կամ խեղվում է նրանց առողջությունն ու հոգեբանությունը: Մինչդեռ, պաշտպանության նախարարությունը կարծես թե մինչ այժմ առանձնապես նախանձախնդրություն չի ցուցաբերել զորամասերում արձանագրված այդօրինակ «պատվի հարցերի» բացահայտման գործում: Թե ՊՆ-ում համարում են, որ այլ է սպաների հետ տեղի ունեցող ինքնադատաստանը, եւ հատկապես քաղաքացիական անձանց միջոցով տեղի ունեցած ինքնադատաստանը. ըստ երեւույթին, ՊՆ համար դա «պատվի հարց» է, իսկ ահա զինվորը զինվորի հանդեպ, կամ սպան զինվորի հանդեպ ինքնադատաստանն արդեն՝ «պետական գաղտնիք», որին չի կարելի առանձնապես խորամուխ լինել «թշնամու ջրաղացին» ջուր չլցնելու համար: Բայց, ընդհանրապես, որքանով է այս բոլոր պատմությունների մեջ տեղին «պատվի հարցի» խնդիրը: Միթե երկրում օրինականության, իրավականության, պատասխանատվության մթնոլորտի սպասարկումը պետք է ինչ որ մեկի թասիբով լինի: Միթե որեւէ պաշտոնյայի կամ գերատեսչության պատիվ կամ թասիբ պետք է մեջտեղ գա, որպեսզի երկրում փորձ արվի պահել օրենքը, իրավունքը, հստակ դնել պատասխանատվության խնդիրն ու պետական կառավարման լծակները ինչպես հարկն է բանեցնել դրանց սպասարկման համար: Չէ որ խնդիրը ոչ թե որեւէ մեկի կամ որեւէ բանի պատիվն է, թասիբը, նամուսը, ամոթը կամ աբուռը, այլ գիտակցությունը: Գիտակցումը այն պարզ բանի, որ պետությունն ապագա ունի, եթե այնտեղ օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են բոլորը՝ նախագահից մինչեւ շարքային դռնապան: Եթե չկա այդ հավասարությունը, ապա ամեն մի ծածկադմփոց՝ մեծ, թե փոքր, իրականում հարված է պետության ապագային: Ամբողջ հարցը այն է, թե կա՞ արդյոք այդ պարզ գիտակցումը Հայաստանի պետական կառավարման համակարգում, եւ կամ համակարգի ո՞ր մակարդակում կա այդ գիտակցումը եւ ինչ ծավալով: Այդ տեսանկյունից, փոքր ինչ անհասկանալի են նաեւ միջադեպի հետ կապված այն գնահատականները, որտեղ հատկապես շեշտվում է բանակի սպաներ ծեծելու հանգամանքը: Մի՞թե միջադեպը որեւէ կերպ պակաս դաժան կամ առավել տանելի կլիներ, եթե ծեծվողն ասենք ոչ թե բանակի սպա, այլ որեւէ հիմնարկի կադրերի բաժնի պետ կամ գլխավոր ինժեներ լիներ: Հ.Գ. Հոդվածը գրվելուց եւ կայքում այն տեղադրելուց րոպեներ անց հայտնի դարձավ, որ մինչ պատրաստվում էր հոդվածը, Գլխավոր դատախազի հրամանով չեղյալ է հայտարարվել Հարսնաքարի դեպքի քրեական գործը ՊՆ քննչական վարչությանը հանձնելու որոշումը: Գլխավոր դատախազը գործը վերադարձրել է ոստիկանություն եւ այն կքննի Երեւանի ոստիկանության քննչական վարչությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Wednesday, June 20, 2012
Սեյրան Օհանյանի պատիվն ու պետության ապագան
«Լրագիր» 19-6-2012- ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված ռազմաբժիշկների գործը ոստիկանությունից փոխանցվել է Պաշտպանության նախարարության քննչական վարչությանը: Այդ փոխանցումը հետաքրքրական է եւ թերեւս պայմանավորված է հենց պաշտպանության նախարարության պնդմամբ: Չի բացառվում, որ նախարարությունը պնդել է, որպեսզի գործը քննվի ՊՆ շրջանակում, այդպիսով համարելով, որ գործը բացահայտելը ՊՆ պատվի գործն է: Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը դաժանաբար ծեծել է ռեստորան այցելած ռազմաբժիշկ Վահե Ավետյանին, ով ներկայում ծայրահեղ ծանր վնասվածքներով է եւ նրա կյանքը վտանգի տակ է: Ոստիկանությունը հայտարարել է, թե պարզել է հարված հասցնող անվտանգության աշխատակցին: Սա առնվազն տարօրինակ հայտարարություն է, նկատի ունենալով ծեծված մայորի վիճակը: Բանն այն է, որ մեկ աշխատակցի հարվածն անկարող էր նրան հասցնել այդ վիճակին, էլ չասած այն մասին, որ Ավետյանի ականատես ազգականը Ազատություն ռադիոկայանին պատմել էր, որ ծեծել են 10-15 հոգով: Գրեթե բոլորը, ով քիչ թե շատ ծանոթ է միջադեպի մասին տեղեկատվությանը, կարծում են, որ այստեղ ոչ միայն հայկական բանակի սպան է ծեծվել, այլ այստեղ հարված է հասցված հայկական բանակի պատվին՝ երբ ինչ որ թիկնապահներ կարող են ինքնադատաստան տեսնել բանակի սպայի հանդեպ եւ նրան հասցնել մահվան դուռը: Չի բացառվում, որ պաշտպանության նախարարությունում էլ գործը համարում են իրենց պատվի հարցը: Ավելին, միգուցե Սեյրան Օհանյանն էլ օրինակ Ալիկ Սարգսյանի նման մտածում է, որ Վահե Ավետյանի գործի լիարժեք բացահայտումը անձամբ իր համար է պատվի խնդիր: Ալիկ Սարգսյանն օրինակ այդպես էր ասում Գեւորգ Մհերյանի սպանությունից հետո, թեեւ երեք տարվա ընթացքում՝ ինչ Սարգսյանը ոստիկանապետ էր, սպանությունն այդպես էլ չբացահայտվեց: Ավելին, Գեւորգ Մհերյանի հայրը ներկայում պնդում է, որ ոստիկանությունն անցած տարիներին բավարար ջանք չի գործադրել սպանությունը բացահայտելու համար: Սեյրան Օհանյանը, ի տարբերություն Ալիկ Սարգսյանի, ներկայում չի հայտարարում, թե միջադեպի բացահայտումն իր պատվի հարցն է: Փոխարենը, նա կարծես թե գերադասում է գործել եւ միջադեպի քննությունը ոստիկանությունից վերցնում ՊՆ: Մյուս կողմից, բանակի պատվի այդօրինակ հարցերի պակաս մինչեւ այժմ էլ չի զգացվել: Եթե բանակի ներկայացուցչին, լինի սպա, թե զինվոր, ինքնադատաստանի են ենթարկում ասենք ոչ թե զորամասում՝ ծառայակիցները կամ հրամանատարները, այլ դրանից դուրս՝ ինչ որ մեկի թիկնապահները, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցը ավելի բանակի պատվի հարց է, քան մինչ այժմ բանակում տեղի ունեցող ինքնադատաստանները, որոնց հետեւանքով զինվորները կամ դաժանորեն ծեծվում են, կամ խեղվում է նրանց առողջությունն ու հոգեբանությունը: Մինչդեռ, պաշտպանության նախարարությունը կարծես թե մինչ այժմ առանձնապես նախանձախնդրություն չի ցուցաբերել զորամասերում արձանագրված այդօրինակ «պատվի հարցերի» բացահայտման գործում: Թե ՊՆ-ում համարում են, որ այլ է սպաների հետ տեղի ունեցող ինքնադատաստանը, եւ հատկապես քաղաքացիական անձանց միջոցով տեղի ունեցած ինքնադատաստանը. ըստ երեւույթին, ՊՆ համար դա «պատվի հարց» է, իսկ ահա զինվորը զինվորի հանդեպ, կամ սպան զինվորի հանդեպ ինքնադատաստանն արդեն՝ «պետական գաղտնիք», որին չի կարելի առանձնապես խորամուխ լինել «թշնամու ջրաղացին» ջուր չլցնելու համար: Բայց, ընդհանրապես, որքանով է այս բոլոր պատմությունների մեջ տեղին «պատվի հարցի» խնդիրը: Միթե երկրում օրինականության, իրավականության, պատասխանատվության մթնոլորտի սպասարկումը պետք է ինչ որ մեկի թասիբով լինի: Միթե որեւէ պաշտոնյայի կամ գերատեսչության պատիվ կամ թասիբ պետք է մեջտեղ գա, որպեսզի երկրում փորձ արվի պահել օրենքը, իրավունքը, հստակ դնել պատասխանատվության խնդիրն ու պետական կառավարման լծակները ինչպես հարկն է բանեցնել դրանց սպասարկման համար: Չէ որ խնդիրը ոչ թե որեւէ մեկի կամ որեւէ բանի պատիվն է, թասիբը, նամուսը, ամոթը կամ աբուռը, այլ գիտակցությունը: Գիտակցումը այն պարզ բանի, որ պետությունն ապագա ունի, եթե այնտեղ օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են բոլորը՝ նախագահից մինչեւ շարքային դռնապան: Եթե չկա այդ հավասարությունը, ապա ամեն մի ծածկադմփոց՝ մեծ, թե փոքր, իրականում հարված է պետության ապագային: Ամբողջ հարցը այն է, թե կա՞ արդյոք այդ պարզ գիտակցումը Հայաստանի պետական կառավարման համակարգում, եւ կամ համակարգի ո՞ր մակարդակում կա այդ գիտակցումը եւ ինչ ծավալով: Այդ տեսանկյունից, փոքր ինչ անհասկանալի են նաեւ միջադեպի հետ կապված այն գնահատականները, որտեղ հատկապես շեշտվում է բանակի սպաներ ծեծելու հանգամանքը: Մի՞թե միջադեպը որեւէ կերպ պակաս դաժան կամ առավել տանելի կլիներ, եթե ծեծվողն ասենք ոչ թե բանակի սպա, այլ որեւէ հիմնարկի կադրերի բաժնի պետ կամ գլխավոր ինժեներ լիներ: Հ.Գ. Հոդվածը գրվելուց եւ կայքում այն տեղադրելուց րոպեներ անց հայտնի դարձավ, որ մինչ պատրաստվում էր հոդվածը, Գլխավոր դատախազի հրամանով չեղյալ է հայտարարվել Հարսնաքարի դեպքի քրեական գործը ՊՆ քննչական վարչությանը հանձնելու որոշումը: Գլխավոր դատախազը գործը վերադարձրել է ոստիկանություն եւ այն կքննի Երեւանի ոստիկանության քննչական վարչությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment