Wednesday, June 20, 2012

ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելը հնարավոր է առաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններում

Panorama.am. 19-6-2012-ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելը հնարավոր է առաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ մասին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է «Իսլամական հեղափոխության պահպանման ճակատ» կառույցի անդամ Սեթար Հեդայաթխահը: Սեթար Հեդայաթխահը նշել է, որ թեև «Իսլամական հեղափոխության պահպանման ճակատը» դեռևս Հադդադ Ադելի առաջադրման վերաբերյալ որոշում չի կայացրել, սակայն Մեջլիսի նախկին խոսնակը բոլոր արժանիքներն ունի դառնալու Իրանի 7-րդ նախագահը: Նկատենք, որ իրանական մամուլում վերջին շրջանում նախագահի հավանական թեկնածուների անունների շարքում շրջանառվում է նաև ԻԻՀ նախկին ԱԳ նախարար, հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի անունները: Հավելենք, նաև, որ հունիսի 5-ին կայացած Մեջլիսի նախագահության ընտրության ժամանակ Հադդադ Ադելը շուրջ 90 ձայնով պարտվեց գործող նախագահ Ալի Լարիջանիին:

No comments: