Report.am. 25-6-2012- ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ անհրաժեշտ է ավելի ընդլայնել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները. "Նկատվում է, որ Ադրբեջանի միջոցներն ու հնարքները սպառվում են, և այս համատեքստում կարծում եմ, մենք պետք է էլ ավելի ընդլայնենք մեր` այդ թվում խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները` ինտենսիվացնելով մեր շփումներն այն մարմիններում, որտեղ ներառված են ԱԺ պատվիրակությունները": Զաքարյանը, չնայած ընդգծեց, որ "պետք է աստիճանաբար հասնել տարբեր մարմիններում ԼՂ պատվիրակությունների ներկայացվածության ապահովմանը", սակայն,միևնույն ժամանակ նշեց, թե` "մենք պետք է ներկայացնենք ԼՂՀ-ն` տարբեր կառույցներում": ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ "ԼՂ ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է տարածքում, որը երբեք չի պատկանել Ադրբեջանին": Մյուս կողմից, Արտակ Զաքարյանն ասաց. "Խնդիրը հետևյալն է. ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելուց հետո այլ հարցերը կարող են դառնալ քննարկման առարկա": Այսպես Զաքարյանը պատասխանեց հարցին, թե` "արդյոք կարո՞ղ են "շրջակա տարածքները" երբևէ դառնալ սակարկման առարկա": Փաստորեն` քննարկման առարկա գոնե դառնալ կարող են, ինչը, արդարության համար նկատենք, որ ամենևին էլ չի ենթադրում, որ դրանք անվերապահ հանձնվելու են ադրբեջանական կողմին:
Monday, June 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment