Zham.am. 25-6-2012- -Վրացական ընդդիմությունն այսօր Բաթումում «նախազգուշական ակցիա» է Աջարիայում թուրքական ազդեցության ուժեղացման դեմ: «Վրացական ժողով» կուսակցության ներկայացուցիչ Ջոնդի Բագատուրիան հայտարարել է, որ ակցիայի միջոցով ուզում են համախմբել Աջարիայի քաղաքական ու հասարակական ուժերին: Ըստ պատգամավորի`Աջարիան անհրաժեշտ է մաքրել այն հակավրացական ուժերից, որոնք փորձում են Բաթումում կառուցել Ազիզիե մզկիթը: Փոխանցում է Грузия Online-ը: Իսկ «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան իր հերթին ահազանգել է, որ Աջարիայում ընթանում է թուրքական էքսպանսիա և ամոթալի է այն, որ հասարակական սննդի կետերում ծածանվում են թուրքական դրոշները: Այս նույն խնդրով ընդդիմադիրները պատրաստվում են հավաքվել նաև հունիսի 30-պահանջելով իշխանություններից հրաժարվել մզկիթի կառուցումից:
Monday, June 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment