HayNews.am. 18-6-2012- Թուրքական «ՀաբերԹյուրք» լրատվամիջոցի թղթակից Մուրաթ Բարդաքչըն պնդում է, թե «թուրքական կողմը «հայկական մեղադրանքներին» պատասխանելու համար նոր քայլ է մշակում»: Ըստ թուրք հոդվածագրի` Թուրքիայի կառավարությունը ցանկանում է մի նախագիծ կյանքի կոչել, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ աշխատող բոլոր կառույցների ու կազմակերպությունների ղեկավարումը կենտրոնացնել մեկ ընդհանուր վայրում: Նոր կենտրոնի ստեղծման աշխատանքներով զբաղվում է Թուրքիայի կառավարությունը, որը փորձում է միակենտրոն կառույց ստեղծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքար մղելու համար: Ներկայումս նման գործունեություն են ծավալում մի շարք թուրքական համալսարաններ, հիմնադրամներ, անհատ գիտնականներ, Թուրքիայի պատմագիտական ընկերությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբի բաժիններից մեկը: Հեղինակը նշում է, որ վերոհիշյալ կառույցների գործունեությունն իրականում ուղղված է միայն և միայն Թուրքիայի ներքին լսարանի համար, իսկ երկրից դուրս նման գործունեությունը շատ թույլ է: «Մենք «հայկական պդնումների» դեմ պայքարում ենք 60-ականների ոճով: Մեր տպագրած գրքերը ոչ ոք չի կարդում, քանի որ դրանք հնացած են: Արտասահմանում կանոնակարգված կազմակերպություններ չկան: Իսկ հայերը տարածում են լավ մշակված և համոզիչ գրականություն, ունեն մեծ մուտքեր ունեցող բազում կայքեր, նրանց կազմակերպությունները լավ են գործում»: «Վտանգը մեծ է»,-նման եզրահանգման է գալիս թուրք հոդվածագիրը: «Եթե այսպես շարունակվի, 2015-ին թվականին ամեն ինչ շատ վատ կլինի»,-հավելում է Բարդաքչին: Tuesday, June 19, 2012
Թուրքիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր որոշում կկայացնի
HayNews.am. 18-6-2012- Թուրքական «ՀաբերԹյուրք» լրատվամիջոցի թղթակից Մուրաթ Բարդաքչըն պնդում է, թե «թուրքական կողմը «հայկական մեղադրանքներին» պատասխանելու համար նոր քայլ է մշակում»: Ըստ թուրք հոդվածագրի` Թուրքիայի կառավարությունը ցանկանում է մի նախագիծ կյանքի կոչել, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ աշխատող բոլոր կառույցների ու կազմակերպությունների ղեկավարումը կենտրոնացնել մեկ ընդհանուր վայրում: Նոր կենտրոնի ստեղծման աշխատանքներով զբաղվում է Թուրքիայի կառավարությունը, որը փորձում է միակենտրոն կառույց ստեղծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքար մղելու համար: Ներկայումս նման գործունեություն են ծավալում մի շարք թուրքական համալսարաններ, հիմնադրամներ, անհատ գիտնականներ, Թուրքիայի պատմագիտական ընկերությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբի բաժիններից մեկը: Հեղինակը նշում է, որ վերոհիշյալ կառույցների գործունեությունն իրականում ուղղված է միայն և միայն Թուրքիայի ներքին լսարանի համար, իսկ երկրից դուրս նման գործունեությունը շատ թույլ է: «Մենք «հայկական պդնումների» դեմ պայքարում ենք 60-ականների ոճով: Մեր տպագրած գրքերը ոչ ոք չի կարդում, քանի որ դրանք հնացած են: Արտասահմանում կանոնակարգված կազմակերպություններ չկան: Իսկ հայերը տարածում են լավ մշակված և համոզիչ գրականություն, ունեն մեծ մուտքեր ունեցող բազում կայքեր, նրանց կազմակերպությունները լավ են գործում»: «Վտանգը մեծ է»,-նման եզրահանգման է գալիս թուրք հոդվածագիրը: «Եթե այսպես շարունակվի, 2015-ին թվականին ամեն ինչ շատ վատ կլինի»,-հավելում է Բարդաքչին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment