Tuesday, June 19, 2012

Իրանը գոհ է Մոսկվայում «վեցնյակի» հետ ընթացող բանակցություններից

Tert.am. 18-6-2012- ՌԴ մայրաքաղաքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և միջնորդ «վեցնյակի» բանակցությունների առաջին փուլը ավարտվել է, երկրորդը տեղի կունենա երեքշաբթի օրը: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բագիրին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: «Այսօր մեքն խորհրդակցական բանակցությունների երկու ռաունդ անցկացրեցինք: Դրանք կշարունակվեն վաղը ժամը 12:00-ին»,- ասել է նա: Նշենք , որ ավելի վաղ իրանական պարվիրակության որոշ անդամներ նշում էին, թե հնարավոր է որ բանակցությունները ավարտվեն հենց երկուշաբթի: Իր հերթին Եվրոմիությունը չի բացառում, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են նույնիսկ երեք օր ձգվել, հայտարարել է եվրոպական դիվանագիտության դեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մաննը: «Մենք նախատեսում էինք, որ բանակցությունները երկու օր կլինեն, բայց եթե անհրաժեշտ լինի, մենք պատրաստ ենք տոմսերը փոխել»,- հայտարարել է նա: Բագիրին նաև հայտարարել է, որ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը դադար խնդրել է մինչև երեքշաբթի կեսօր` Իրանի առաջարկը և Թեհրանի պատասխանը «վեցյակին» ըմբռնելու համար: «Բանակցությունները ինտենսիվ էին, դրանք գործնական միջավայրում էին անցնում, սակայն բարդ էին…. Դրանք Բաղդադի բանակցությունների կրկնությունը չէին: Կարծիքների փոխանակում կար, չնայած նրան, որ տարաձայնություններ նույնպես կան: Այս անգամ ավելի էական քննարկում տեղի ունեցավ»,- ասել է Մաննը:

No comments: