Tuesday, June 19, 2012

ԼՂՀ-ում քննարկվել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը

Tert.am. 19-6-2012- Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ՝ հունիսի 18-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաեւ մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարներին: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

No comments: