Sunday, June 17, 2012

Իրանական կայք. Թուրքիան վերածվել է հակաիրանական անջատողական ուժերի կենտրոնի

Panorama.am. 16-6-2012- Թուրքիան վերածվել է հակաիրանական անջատողական ուժերի կենտրոնի : Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցներն իրենց հրապարակումներով ջանում են օրինականացնել շուրջ մեկ ամիս առաջ այդ երկրում ստեղծված «Իրանական Ազարբայջանի թյուրքերի խորհուրդ» կոչվող կառույցի գործունեությունը: Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած պարբերականներից մեկը՝ «Թըդեյ Զամանը», վերջերս թողարկել է բացահայտ սուտ և խեղաթյուրված տեղեկատվություն՝ «Իրանական Ազարբայջանի թյուրքերի խորհուրդը» ներկայացնելով որպես իրանցի թյուրքախոս ազարիների ներկայացուցչի: «Թեև Թուրքիայի հակաիրանական անջատողական գործողությունները ներկայացվում են որպես անկախ ուժերի գործունեություն, սակայն իրականում դրանք գործում են Բաքվի և Անկարայի ցանկությամբ. Այդպիսի ծրագրերն անմիջականորեն կապված են Ադրբեջանի հակաիրանական թշնամական քաղաքականության և Թուրքիայի՝ «Նոր օսմանների» գաղափարախոսության հետ»,-նշված է իրանական աղբյուրում:

No comments: