Saturday, June 2, 2012

Կահիրեի դատարանը Հոսնի Մուբարաքին դատապարտեց ցմահ ազատազրկման

Եգիպտսի քրեական դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտեց ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը, հիշեցնելով, թե դատախազությունը պահանջում է մահապատիժ: Մուբարաքի դեմ առաջադրված մեղադրանքներից է նախորդ տարի եգիպտական հուզումների ժամանակ խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրամանի արձակումը, անօրինական զենք ու զինամթերքի շրջանառության հովանավորում, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառակերություն, պետական գումարների յուրացում և այլն: Նույն գործով անցվող երկրի նախկին ՆԳ նախարար Հաբիբ Ադլին ևս դատապարտվեց ցմահ ազատազրկման: Հիշեցնենք, նախորդ տարի հունվար փետրվար ամիսներին Եգիպտոսում զանգվածային ցույցերի ցրման ժամանակ, որոնք հետագայում բերեցին Մուբարաքի հրաժարականին, զոհվել էր 800 եգիպտացի, մի քանի հազարը վիրավորվել: 83-ամյա նախկին նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ դատավարությունն արդեն ընթանում է ավելի քան 10 ամիս, որոնց ընթացքում Մուբարաքի առողջական վիճակը մի քանի անգամ վատացել էր, ինչի հետևանքով նրան դատական նիստերին էին բերում պատգարակով:

No comments: