1in.am. 2-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Իրանին կոնկրետ քայլեր ձեռնարկել նախքան Մոսկվայում հունիսի 17-ին կայանալիք «Վեցյակի» միջնորդ երկրների բանակցությունները: «Իրանի հետ մեր բանակցությունների առարկան երբեք չեն եղել մտադրությունները կամ անկեղծությունը, մենք միշտ քննարկել ենք կոնկրետ գործողություններ և արդյունքներ»,- Քլինթոնի խոսքերը մեջբերում է Associated Press-ը: «Մենք Մոսկվայում մեր հանդիպման պահին՝ մի քանի շաբաթից, կիմանանք՝ պատրա՞ստ է արդյոք Իրանը կոնկրետ քայլերի: Մենք նախկինի պես կասկածներ և մտավախություններ ունենք նրա մտադրությունների շուրջ, բայց կդատենք ըստ նրա գործողությունների: Եվ նաև կորոշենք՝ արդյոք Թեհրանի գործողությունները համապատասխանո՞ւմ են նրա պարտավորություններին»,- ավելացրել է նա: Հիշեցնենք, որ մայիսի 23-24-ին Բաղդադում տեղի ունեցած հանդիպմանը Իրանը և «Վեցյակը» չկարողացան բեկում մտցնել իրենց հարաբերութուններում:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment