Zham.am. 25-6-2012- Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ամբողջությամբ Սիրիայինն է, քանի որ ինքնաթիռին հարված է հասցվել առանց զգուշացման. «Ուսումնական նպատակով օդ բարձրացած «RF-4» տիպի ինքնաթիռը հունիսի 22-ի ժամը 11:58-ին Սիրիայի կողմից հարված ստանալով՝ ընկել է Սիրիայի տարածքային ջրերում: Այդ կապակցությամբ Ստամբուլում Սիրիայի դեսպանատան միջոցով նոտա ենք հղել Սիրիայի կառավարությանը՝ տեղեկացնելով, որ առանց զգուշացնելու ինքնաթիռին հարվածելն անընդունելի է»: Թուրքիան նաև պատրաստվում է հարցը քննարկել ՆԱՏՕ-ում: Նախնական տեղեկություններով`ՆԱՏՕ–ի խորհուրդը երեքշաբթի օրը կքննարկի Սիրիայում վայր գցված թուրքական ինքնաթիռի հարցը։ Նշենք, որ Սիրիան ընդունել ինքնաթիռը ոչնչացնելու փաստն ու ներողություն է խնդրել,`հայտարարելով, որ ինքնաթիռը խախտել է Սիրիայի ջրային սահմանները:
Monday, June 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment