Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սիրիական կողմին մեղադրել է նրանում, որ թուրքական օդուժի ինքնաթիռը սիրիական ՀՕՊ համակարգի միջոցով ոչնչացվել է միջազգային օդային տարածքում: Ինչպես հաղորդում է BBC-ին, Դավութօղլուն ասել է, որ չզինված օդանավը որեւէ գաղտնի գործողություն չի կատարել Սիրիայի հետ կապված, պարզապես մինչեւ միջադեպը սխալմամբ հայտնվել է Սիրիայի օդային տարածքում: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է ՀՕՊ համակարգի միջոցով` նշելով, որ «չպարզված ինքնաթիռը ներխուժել էր երկրի օդային տարածք եւ շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ»:
Monday, June 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment