Tert.am. 17-6-2012- ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ ռազմական միջամտության հարցն արդեն որոշված է, սակայն դեռևս հայտնի չեն ժամկետները. տեղեկացնում է իսրայելյան DEBKA-ն: «Ներխուժում կլինի: Հարցը միայն այն է, թե երբ դա տեղի կունենա»,- գրում է լրատվամիջոցը` հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրներին: Սիրիայի ազատ բանակի պատվիրակությունն այս պահին գտնվում է Վաշինգտոնում, որտեղ ԱՄՆ-ի իշխանությունների հետ քննարկվում է զենքի, այդ թվում ծանր տեխնիկայի տրամադրման հարցը: Սպառազինության մեծ մասն արդեն գնվել է Սաուդիան Արաբիայի և Կատարի կողմից և ուղարկվելու է ապստամբներին: Սպիտակ տունը մոտ է Սիրիայում ռազմական միջամտության ձևաչափի որոշմանը: Որոշ աղբյուրներ այն սահմանում են որպես «Լիբիա-լայթ»: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ռուսաստանը սիրիական Տարտուս նավահանգիստ զինծառայողներ է ուղարկել, որոնք պետք է հսկեն ռուսական ռազմաբազան: Մոսկովյան ռազմադիվանագիտական մի աղբյուր հայտնել էր, որ «կազմ ու պատրաստ» Սիրիա ուղևորվելուն է սպասում Սևծովյան նավատորմի դեսանտային նավերից մեկը: Երեկ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարեց առաքելության դադարեցման մասին: Նա նշել էր, որ դիտորդների աշխատանքի դադարեցումը վերջին նշանն է այն բանի, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը չի գործում, քանի որ ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ զինված ընդդիմությունը արհամարհում են հաշտությունը: Սիրիայի ընդդիմադիրներն այսօր արդեն քննադատել էին ՄԱԿ-ի դիտորդական առաքելության այս որոշումը: Monday, June 18, 2012
Արևմուտքը կներխուժի Սիրիա. Debka
Tert.am. 17-6-2012- ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ ռազմական միջամտության հարցն արդեն որոշված է, սակայն դեռևս հայտնի չեն ժամկետները. տեղեկացնում է իսրայելյան DEBKA-ն: «Ներխուժում կլինի: Հարցը միայն այն է, թե երբ դա տեղի կունենա»,- գրում է լրատվամիջոցը` հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրներին: Սիրիայի ազատ բանակի պատվիրակությունն այս պահին գտնվում է Վաշինգտոնում, որտեղ ԱՄՆ-ի իշխանությունների հետ քննարկվում է զենքի, այդ թվում ծանր տեխնիկայի տրամադրման հարցը: Սպառազինության մեծ մասն արդեն գնվել է Սաուդիան Արաբիայի և Կատարի կողմից և ուղարկվելու է ապստամբներին: Սպիտակ տունը մոտ է Սիրիայում ռազմական միջամտության ձևաչափի որոշմանը: Որոշ աղբյուրներ այն սահմանում են որպես «Լիբիա-լայթ»: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ռուսաստանը սիրիական Տարտուս նավահանգիստ զինծառայողներ է ուղարկել, որոնք պետք է հսկեն ռուսական ռազմաբազան: Մոսկովյան ռազմադիվանագիտական մի աղբյուր հայտնել էր, որ «կազմ ու պատրաստ» Սիրիա ուղևորվելուն է սպասում Սևծովյան նավատորմի դեսանտային նավերից մեկը: Երեկ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարեց առաքելության դադարեցման մասին: Նա նշել էր, որ դիտորդների աշխատանքի դադարեցումը վերջին նշանն է այն բանի, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը չի գործում, քանի որ ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ զինված ընդդիմությունը արհամարհում են հաշտությունը: Սիրիայի ընդդիմադիրներն այսօր արդեն քննադատել էին ՄԱԿ-ի դիտորդական առաքելության այս որոշումը:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment