Saturday, July 7, 2012

Գեներալ. Իրանը կփակի Օրմուզյան նեղուցը միայն իր շահերի հանդեպ իրական վտանգի ծագման դեպքում

PanARMENIAN.Net - 7 հուլիսի 2012- «Իրանը Պարսից ծոցի մուտքի մոտ Օրմուզյան նեղուցն արգելափակելու օպերատիվ պլան ունի, բայց նա կգործարկի այն միայն իր շահերի հանդեպ անմիջական իրական վտանգի ծագման դեպքում»,- հայտնել է Իրանական բանակի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին, հաղորդում է MIGNews-ը: Գեներալը նշել է, որ Իրանը մի քանի նման պլան է մշակել, քանի որ երկրի ռազմական հրամանատարությունը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, սակայն իրանական ղեկավարությունը գործելու է` առաջնորդվելով տրամաբանությամբ: Ֆիրուզաբադին նշել է, որ նման քայլ կարող է ձեռնարկվել միայն Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Համենեիի կարգադրությամբ:

No comments: