
1in.am. 4-7-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` «Փարս» գազատարի կառուցումը, որը կոչված է իրանական գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա, կարող է սկսվել արդեն 2013 թվականին: Այս մասին հայտարարել է Turang Transit Transportation ընկերությունը, որը զբաղվում է Թուրքիայում այդ նախագծի իրագործմամբ:
Նշվում է, որ հաջորդ տարվա առաջին ամիսներին կարող է հայտարարվել խողովակաշարի կառուցման տենդեր, որի արդյունքների հայտնի դառնալուց անմիջապես հետո էլ կմեկնարկի խողովակաշարի կառուցումը: Գազատարը կմեկնարկի Թուրքիայի արևելքում ընկած Աղրը (Արարատ) նահանգից և կավարտվի Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Էդիրնեում` 1750 կիլոմետր: Նախնական նախագծմամբ` գազատարը Թուրքիայից ձգվելու է ընդհուպ մինչև Ավստրիա: Խողովակաշարի տարեկան թողունակությունը կազմելու է 35 միլիարդ խորանարդ մետր, նախագիծը գնահատվում է մոտ 5.5 միլիարդ եվրո:
No comments:
Post a Comment