
HayNews.am. 4-7-2012- Ինչպես հայտնում է Վրաստանի տուրիզմի ազգային գործակալությունը` 2012 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում Վրաստան է այցելել Հայաստանի 294 951 քաղաքացի: Այսինքն Վրաստան այցելած հայերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 34 տոկոսով:
Ընդհանուր առմամբ 2012 թվականի առաջին կեսի ընթացքում Վրաստան այցելել է 1 690 494 զբոսաշրջիկ` 53 տոկոս աճ նախորդ տարվա համեմատությամբ: Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով առաջատարը Թուրքիան է` 657 339, որին հաջորդում են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը և Ուկրաինան:
No comments:
Post a Comment