
PanARMENIAN.Net, 25.07.2012: - Ռուսաստանը պատրաստ է 30 զինծառայող ուղարկել Սիրիա, որոնք կմտնեն ՄԱԿ-ի միջազգային դիտորդների առաքելության կազմի մեջ: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Համապատասխան կարգադրությունը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
300 հոգուց բաղկացած առաքելությունը Սիրիայում տեղակայվել էր այս տարվա մայիսին երեք ամսով, իսկ անցյալ շաբաթ դրա ներկայության ժամկետը երկարացվեց 30 օրով: Միևնույն ժամանակ չորեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ դիտորդների կեսն արդեն լքել է երկիրը` համաձայն դիտորդների թվի կրճատման մասին ընդունված որոշման:
No comments:
Post a Comment