Sunday, July 8, 2012

ԱՄՆ-ը տուգանել է Իրանին 813 մլն դոլարով` 1983թ.-ի ահաբեկչության համար

Tert.am. 8-7-2012- ԱՄՆ-ի Վաշինգտոնի դաշնային դատարանի վճռի համաձայն` Իրանի կառավարությունը պարտավոր է 813 մլն դոլար փոխտահուցում վճարել 241 ամերիկացի զինվորականների ընտանիքներին, ովքեր զոհվել են 1983թ.-ին Բեյրությում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: «Իրանը պետք է վճարի իր օժանդակությամբ իրականացված ահաբեկչությունների համար: Սակայն փոխհատուցման ենթակա գումարի չափն էլ ավելի կաճի, քանի որ դատարանի կողմից ուսումնասիրվում են ևս մի քանի այլ ռմբակոծումները, որոնց վերաբերյալ համապատասխան վճիռներ են կայացվելու»,- նշել է դատավոր Ռոյս Լամբերտը: 1983թ.-ի հոկտեմբերի 23-ին 241 ամերիակացի զինվորական էր զոհվել, երբ Բեյրութի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող ամերիկյան զորանոցում պայթուցիկով լի բեռնատար էր պայթեցվել: Դա երբևէ ամերիկացի զինվորների դեմ իրականացաված ամենաարյունալի հարձակումներից մեկն էր: Նույն օրը ևս մեկ նմանատիպ հարձակման հետևանքով զոհվել էր նաև 58 ֆրանսացի դեսանտային: 2 պայթյունների իրականցման մեջ մեղադրվել է «Հեզբոլահ»-ը, որին աջակցում է Իրանը:

No comments: