Monday, July 9, 2012

Մոմավառության մասնակիցները Ռուբեն Հայրապետյանի տան մոտ են

Panorama.am., 8-7-2012- Հարսնաքար ռեստորանային համալիրի դիմաց մոմավառության մասնակիցները երթով շարժվեցին Ավան վարչական շրջանում գտնվող Ռուբեն Հայրապետյանի տուն: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, տան դիմաց ելույթ են ունեցել Լարիսա Ալավերդյանը, Վարդգես Գասպարին: Հինգ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը: Հետո հայտարարվեց, որ մասնակիցները խաղաղ երթով վերադառնալու են ռեստորանի դիմաց, որտեղից էլ կգնան տուն: Հարսնաքարի դիմաց բախում է տեղի ունեցել ոստիկանության ու ակցիայի մասնակիցների միջև: Մեր թղթակցի հաղորդմամբ, ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ մոմավառության մասնակիցները խնդրել են ոստիկանությանը թույլ տալ մոմավառություն իրականացնել հյուրանոցի ավտոկայանատեղիում, որտեղ, ըստ տարածված լուրերի, ծեծի է ենթարկվել Վահե Ավետյանն իր ընկերների հետ: Ոստիկանությունը մերժել է, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը: Սրան հետևել է ընդհարումը:

No comments: