1in.am. 4-7-2012- Հոգեբանները բազմիցս են բարձրաձայնել այն մասին, որ սերիալները բացասական ազդեցություն են թողնում հասարակության, հատկապես՝ երեխաների վրա, դրանք չարություն են սերմանում: «Հարսնաքարի» դեպքը ևս մեկ անգամ առիթ հանդիսացավ, որպեսզի բարձրաձայնվի սերիալների վնասակարության մասին: Սերիալներում հիմնականում բացասական դերեր խաղացող դերասան Արտաշես Ալեքսանյանը, սակայն, համամիտ չէ հոգեբանների և այդ կերպ մտածողների հետ: «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում նա նշեց, որ «Հարսնաքարի» դեպքն անհարկի կապվում է սերիալների հետ, հասարակությունն ու լրատվամիջոցներն էլ փորձում են դեպքը շոուի վերածել: «Անգրագետներն են միայն կարծում, որ սերիալները վատ ազդեցություն են թողնում մարդկանց վրա: Սահմանի բերանին զինվորներին մորթում են, խփում ու սպանում են, դրա մասին ոչ մի բան չեն գրում, հիմա էս դեպքը վերագրում եք սերիալներին, շոու եք ուզում սարքեք»,- ասաց նա: Դերասանից հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, համամիտ չէ՞, որ որոշ սերիալներ, իրոք, դաժանություն են սովորեցնում մարդկանց: Ի պատասխան նա ասաց, որ սերիալները և ընդհանրապես արվեստը բարություն է սերմանում: Պարզապես պետք է երեխային սովորեցնել ճիշտ դիտել ֆիլմը: Իսկ սերիալների վնասակարության վերաբերյալ բարձրաձայնողների մասին էլ ասաց. «Դրանք էն մարդիկ են ասում, որ չգիտեն ֆիլմը ինչ բան ա, կինոն ոնց պիտի նայեն: Հերիք ա իրենց մեղքերը բարդեն ուրիշների վրա: Իրանք ո՛չ տունն են դաստիարակել իրանց երեխեքին, ո՛չ մակապարտեզում, ո՛չ դպրոցում, ո՛չ համալսարանում, հիմի մեղքը գցում են սերիալների վրա, թե սերիալներից ա դա գալիս: Ո՛չ, իրանցից ա գալիս: Եթե դու երերխուն սովորացնես, թե ինչպես կարելի ա ներկայացում կամ ֆիլմ նայել, երբ որ դաստիարակես, հասցնես էդ մակարդակին, էն ժամանակ էդ խնդիրը չի լինի»:
Wednesday, July 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment