այն երկրների ցանկից, որոնք իրավունք ունեն ամերիկյան ռազմատեխնիկա գնել, դիվանագիտական ժեստ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: «Ադրբեջանը, որքանով ես կարող եմ դատել, առանց այդ էլ որեւէ կապ չունի ամերիկյան ռազմական տեխնիկայի հետ: Մյուս կողմից, Ադրբեջանին զենք են վաճառում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակից երկրները, այդ թվում Իսրայելը: Վաշինգթոնը դիվանագիտական քայլ է արել, որով առանձնացրել է իրեն այդ խնդրից, բայց գործով ոչինչ չի արել»,-ասաց Սարգսյանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարության նպատակներին, փորձագետն ասաց. «Այստեղ կարելի է ինչ ասես մտածել»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի ազդեցիկ պատգամավոր Հովարդ Բերմանի կողմից առաջարկված Կոնգրեսի անհանգստությանն ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին հանել է ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից, որն ալիեւյան վարչակարգի կողմից կարող է օգտագործվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա գրոհելիս: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Պետքարտուղար Քլինթոնի այս որոշումը հայ ժողովրդի եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շահերից է բխում»,- ասել է կոնգրեսական Բերմանը` հունիսի 27-ին ԱՄՆ պետքարտուղարության ծանուցումն ստանալուց հետո: Հիշեցնենք, մայիսի 29-ին Պետքարտուղար Քլինթոնին ուղղված նամակում կոնգրեսական Բերմանն անհանգստություն էր հայտնել Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու կապակցությամբ` նշելով, որ դա կկիրառվի Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ:
Wednesday, July 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment