Thursday, July 26, 2012

Սրվում է իրավիճակը Հալեպի հայաբնակ թաղամասերում

PanARMENIAN.Net, 25.07.2012: - Կատաղի մարտեր են ընթանում սիրիական Հալեպի հարավային արվարձանում: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, կառավարական զորքերը գրոհում են «Սիրիայի ազատ բանակի» հենակետերը Բուստան էլ Կասր շրջանում՝ ուղղաթիռների ու հրետանու կիրառմամբ: Առավոտյան գորհայինների ջոկատը զինված հարձակում է գործել Ջամիլիայի քաղաքաի կենտրոնում: Սիրիական զինված ուժերի ինքնաթիռները թռիչքներ են կատարում քաղաքի վրա ցածր բարձրության վրա: Աճում է լարվածությունը Հալեպի կենտրոնում ու արևմուտքում, որտեղ բնակվում է տեղի բուրժուազիան և քրիստոնյաները, այդ թվում հայ համայնքը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, սիրիական հրամանատարությունը Հալեպ է տեղափոխում զորքերը հարևան գավառներից: Հալեպի արվարձանում բանակի կազմավորումները գրոհում են առանցքային Էլ Բաբ քաղաքը, որը ապստամբների ձեռքում է:

No comments: