
News.am. 4-7-2012- Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Դիարբեքիրի Սուրի քաղաքապետի կողմից քաղաք մտնող ճանապարհներին մի քանի լեզվով տեղադրված «Բարով եկաք» գրության համար հետաքննություն է սկսել: Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը խիստ է արձագանքել Ներքին գործերի նախարարության կողմից հետաքննություն սկսելու գործընթացին՝ շեշտելով, որ այդ քայլը հարված է խաղաղությանը, ժողովրդավարությանը, բարեկամությանն ու ազատությանը:
Սուրի քաղաքապետի դեմ օրեր առաջ էլ հետաքննություն էր սկսել Դիարբեքիրի նահանգապետարանը՝ կապված Սուրի քաղաքապետի կողմից հայերենի եռամսյա դասընթացներ կազմակերպելու հետ: Նշենք, որ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։ Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:
No comments:
Post a Comment