Wednesday, July 4, 2012

ՀՀ քաղաքացիներ, մտավորականներ բողոքի ակցիա են կազմակերպել ԱԺ-ի մոտ

Այսօր՝ ժամը 10-ին, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ
բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի մոտ: Նրանք հանդես են գալիս «Ո՛չ ամենաթողությանը», «Պահանջում ենք ԱԺ արտահերթ նիստ», «Խորհրդարանը չպետք է հանգստանա, երբ մեզ սպանում են» ցուցապաստառներով: Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուց հետո հասարակական ճնշումը չի դադարելու: Նրանք պահանջում են դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ, ներգրավել հունիսի 17-ի դեպքին մասնակցած բոլոր անձանց և հեռացնել Ռուբեն Հայրապետյանին ՀՖՖ նախագահի պաշտոնից:

No comments: