
Իրանը հավաքել է բավականաչափ տեղեկատվություն, որպեսզի վերարտադրի անցյալ տարի կործանված ամերիկյան RQ-170 անօդաչուն: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակախմբային ստորաբաժնման ղեկավար Ամիր Ալի Հաջիզահեդը: «Ամերիկյան RQ-170 անօդաչուն անկասկած վերարտադրվելու է»,- մեջբերում է գեներալի խոսքերը իրանական Press-TV հեռուստաալիքը:
Հաջիզահեդի պնդմամբ` Թեհրանին հաջողվել է ձեռք բերել «տվյալներ, որոնք ԱՄՆ-ը ձգտում էր գաղտնի պահել»: Դեռևս ապրիլին Հաջիզահեդը հայտարարել էր, որ իրանցի գիտնականները կոտրել են առգրավված ամերիկյան անօդաչուի համակարգչային ծածկագրերը և ստացել են տվյալներ, որոնք անհրաժեշտ են անօդաչուի պատճենը ստեղծելու համար: Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերին հաղորդվել էր, որ իրանցի զինվորականները խփել են ամերիկյան RQ-170 անօդաչուն երկրի արևելքում: Դեկտեմբերին ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես պահանջել էր Թեհրանից վերադարձնել իր անօդաչուն, սակայն իրանցները մերժել էին:
No comments:
Post a Comment