
1in.am. 7-7-2012- CNN Türk-ի փոխանցմամբ՝ Փարիզում «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպմանը մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է մեկուսացնել սիրիական ռեժիմին աջակցողներին. «Թուրքիան առանց վերահսկողության չի թողնի դեպի Սիրիա թռչող երրորդ երկրների ինքնաթիռները: Միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի միջազգային ճնշումը:
Կարևոր է, որ Սիրիայում ստեղծվի ժամանակավոր կառավարություն: Սիրիայի ղեկավարությունն արդեն իսկ կորցրել է իր լեգիտիմությունը, և քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար Սիրիային անհրաժեշտ է ուժեղ, ժամանակավոր կառավարություն: Կարևոր է նախապատրաստվել հետասադյան փուլին: Մենք առաջարկում ենք հաջորդ նիստն անցկացնել Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ-ում: Մենք կարևորում ենք սիրիական ընդդիմությանն աջակցելը և գործող ռեժիմի վրա ճնշումների ուժեղացումը: Թունիսում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի առաջին նիստին մասնակցել է 74 երկիր, Ստամբուլի նիստին՝ 83 երկիր, Փարիզինը՝ 107 երկիր: Ժամանակի ընթացքում Սիրիայի ղեկավարությունը կհայտնվի միջազգային հանրությունից դուրս»: Հիշեցնենք, որ Ասադի ռեժիմի ամենամեծ ջատագովներն են Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը:
No comments:
Post a Comment