Saturday, July 7, 2012

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին «անվտանգության գոտիներ» է ստեղծել

HayNews.am. 6-7-2012- The Guardian-ի թղթակիցը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայի հետ
սահմանին «անվտանգության գոտիներ» է ստեղծել: «Փաստացի դրանք բուֆերային գոտիներ են: Սակայն այս մասին պաշտոնապես չի խոսվում: Այն չի ձգում թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով, սակայն ապստամբները գիտեն, թե որտեղ կարող են ապաստան գտնել: Սիրիական զորքերը չեն կարողանում մոտենալ այդ վայրերին, քանի որ դրանք հսկում են թուրքական ստորաբաժանումները»,-նշում է անգլիական թերթի թղթակիցը: Վերջինս նշել է, որ Սիրիայի հյուսիսում վիճակը վատ է և գնալով էլ ավելի է վատթարանում:

No comments: