
News.am. 28-7-2012- Լոնդոնում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի կազմակերպած ընդունելության ժամանակ:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը շփումներ է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի ու ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեի հետ: Նա զրույցներ է ունեցել նաեւ Շվեյցարիայի, Գերմանիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Մոնղոլիայի, Սերբիայի եւ Մակեդոնիայի նախագահների, ինչպես նաեւ Թուրքիայի, Ուկրիանայի եւ Ղրղզստանի վարչապետների հետ: Մեդվեդեւը Սիրիայի հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ ռուս-բրիտանական համագործակցության հարցեր է քննարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ:
No comments:
Post a Comment