Saturday, July 28, 2012

«Buenos Aires Herald». Ադրբեջանը ցանկանում է նավթի օգնությամբ դիրք գրավել Արգենտինայի մոտ

News.am. 27-7-2012- Թեեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Արգենտինա այցի նպատակը «ապագա տնտեսական եւ քաղաքական համագործակցության համար հիմքերի ստեղծումն է», կասկած չկա, որ այդ այցի քաղաքական մտադրությունը գերազանցում է տնտեսականին, գրում է արգենտինական «Buenos Aires Herald»-ը: Պարբերականը գրում է, որ սկսելով այցը Կոլումբիայից, պատվկիրակությունը ժամանում է Արգենտինա, այնուհետեւ` Ուրուգվայ եւ Պերու, իսկ ամսվա վերջում` Փարիզ, որտեղ Մամեդյարովը հանդիպում կունենա իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ: «Այնպես է ստացվել, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն այցելու է Արգենտինա` Լատինական Ամերիկայում ամենամեծ համայնքն ունեցող երկիրը եւ այցն ավարտում է Ֆրանսիայում, որտեղ բնակվում է Եվրոպայի խոշոր հայ համայնքը: Այսպիսով, հարց է ծագում Իլհամ Ալիեւի կառավարության` ազդեցիկ հայազգի գործարարներին սեւ ոսկով «հակակշռելու» մտադրության մասին, ինչպես նաեւ տեղ հասցնելու այն գաղափարը, թե Հայաստանը հրաժարվում է ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններից»,-նշվում է հրապարակման մեջ: Հենց Հայաստանին հակակշիռ ստեղծելու նպատակով Ալիեւի կառավարությունը մի քանի տարի առաջ սկսեց Լատինական Ամերիկայի «նվաճումը»: Թեեւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունում վստահեցնում են, որ ղարաբաղյան խնդիրը կքննարկվի առանձին` Ֆաբիուսի հետ Փարիզում կայանալիք հանդիպմանը, բացառված չէ, որ հարցը կբարձրացվի նաեւ Բուենոս Այրեսում, ինչպես դա արվել էր Մեխիկոյում եւ Բոգոտայում»,-ասվում է հոդվածում:

No comments: