Saturday, July 7, 2012

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատելու են շփման գիծը

Panorama.am. 6-7-2012- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք
բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: Պլանավորվում է, որ դիտարկման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հերթական այցով կժամանեն տարածաշրջան, հատելու են շփման գիծը ականազերծված հատվածով: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

No comments: