Thursday, July 26, 2012

Իլհամ Ալիև. Ադրբեջանի նախկին, ներկա և ապագա նախագահ. Eurasianet

Tert.am. 26-7-2012- «Առաջադրումը հստակ էր»,- երեկ «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից երկրի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի` արդեն երրորդ անգամ առաջադրման ցանկության մասին ասել է կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը: Ավելին, ըստ կուսակցական չինովնիկի Ալիևի առաջադրումը «երբեևէ այդքան միանշանակ չի եղել» 2003-ին առաջին անգամ առաջադրվելուց հետո: Օրեր առաջ Ալիևի հակառակորդները հայտարարել էին , որ երրորդ անգամ Ալիևի առաջադրումը կանխելով հնարավոր կլինի քաղաքական դաշտը հավասարակշռել 2013-ին ընտրությունների համար: «Եթե Ալիևը մասնակցի ընտրություններին, արդար ընտրությունների հնարավորություն չի լինի»,- Кавказский Узел-ին ասել էր «Հանրային պալատ» շարժման առաջնորդներից Փանահ Հուսեյնովը: «Սակայն մշտապես առաջադրվելն ընդունված է Ալիևների ընտանիքում: Իլհամ Ալիևը ժառանգել է ամեն ինչ, բացի նախագահությունից. Նրա փառաբանված հայրը մահացավ նախագահի պաշտոնում, և եթե խոսքը վերաբերում է իշխանությունում մնալու մասին, ապա Իլհամն իր հոր որդին է: Հիմա ընդդիմության պլանը ժողովրդավարացման համար հանրային շարժում սկսելն ու այս հարցով միջազգային հանրության աջակցությունը հայցելն է: Սակայն Ալիևի կառավարությունը նախկինում ցույց է տվել ճնշումների նկատմամբ ունեցած իր սերը, և Արևմուտքը, որի աչքը ադրբեջանական էներգառեսուրսներին և Իրանի նկատմամբ ռազմավարական դիրքին է, սովորաբար ավելին են անում, քան ուղղակի մատ թափ տալն է Ալիևի բռնապետական սովորույթներին: Ընդդիմության ստրատեգները պետք է կրեատիվ գտնվեն, եթե չեն ցանկանում մեկ այլ «հստակ» արդյունք ունենան 2013-ին»,- գրում է Eurasianet-ը:

No comments: