Saturday, August 25, 2012

14 հայեր մասնակցել են մարսագնացի ստեղծմանը

«Մարս մոլորակի վրա հաջող վայրէջք կատարած և այժմ հետազոտություններ իրականացնող Curiosity գիտական լաբորատորիայի նախագծի հաջող իրագործման մեջ գործուն մասնակցություն են ունեցել տարբեր ոլորտների տասնչորս հայազգի մասնագետներ»,- գրում է «Առավոտը»` հղում անելով asbarez.com-ին: Նրանց թվում են` ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի հայազգի ճարտարագետ Արբի Կարապետյանը, ինչպես նաև` Ավո Դեմիրջյանը, Վաչե Որբերյանը, Ալֆրեդ Ղաշաքին, Ֆելիքս Սարգսյանը և Հրայր Այնթաբլյանը, որոնք աշխատել են նախագծի էլեկտրոնիկային վերաբերող մասի վրա: Նույն նախագծի վայրէջքի և տեղորոշիչային սարքավորումների մշակման վրա աշխատել են Կարեն Խանոյանն ու Ռիչարդ Օհանյանը: Սերժիկ Զադուրյանն ու Վազրիկ Ղարախանյանը մասնակցություն են ունեցել մոնտաժման և գործարկման փուլում: Կենսաբանական ուսումնասիրությունների մասում աշխատել է Գայանե Ղազարյանցը, Հենրի Հարթունյանը զբաղվել է թռիչքի ծրագրային ապահովմամբ, Արմեն Թուրյանը՝ մեխանիզմների և փորձարկման հարթակի, իսկ Զարեհ Գորջիյանը՝ համակարգչային անիմացիայի մասում են աշխատել:

No comments: