Saturday, August 25, 2012

«Հայկական ժամանակ». Կառավարությունը հեշտացրել է զենք ձեռք բերելու գործընթացը

ՀՀ ոստիկանությունը մշակել եւ երկու օր առաջ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Զենքի մասին» նոր օրենքի
նախագիծ, որով նախատեսվում է որոշ չափով հեշտացնել քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու գործընթացը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը: «Զենքի մասին» գործող օրենքով քաղաքացիները ակոսափող, այսինքն` գնդակ կրակող հրազեն կարող են ձեռք բերել հինգ տարվա փորձաշրջան անցնելուց հետո: Նոր օրենքով առաջարկվում է ակոսափող հրազենի ձեռքբերման իրավունք տալ 21 տարին լրացած եւ զենք կրելու թույլտվություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին: Գործող օրենքով` զենքով պարգեւատրելու իրավունք ունեն ՀՀ նախագահը, վարչապետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը եւ ԱԱԾ տնօրենը: Վերջին երեքի դեպքում գործող օրենքը հստակ սահմանում է, թե ինչ արժանիքների համար կարող են իրենց աշխատակցին զենքով պարգևատրել: Նոր օրենքով սահմանվում է միայն նույն պաշտոնատար անձանց զենքով պարգեւատրելու իրավունք ունենալը, իսկ պարգեւատրվողի արժանիքների մասը հանված է: Այսինքն, նոր օրենքով` ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը եւ Պնախարարը ում ցանկանան` կարող են զենքով պարգևատրել»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը:

No comments: