Thursday, August 23, 2012

Մարդասիրական օգնությունն Իրան հասցրած ԱԻՆ աշխատակիցները տուն են

News.am. 23-8-2012- Օգոստոսի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից վերադարձած ԱԻՆ աշխատակիցները զեկուցեցին ԱԻ նախարար Արմեն Երիցյանին իրականացրած առաքելության մանրամասները։ Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել մարդասիրական օգնություն ցուցաբերել 2012 թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։ Այդ նպատակով հատկացվել է մոտ 57 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ եւ բացովի 100 մահճակալ։ Օգոստոսի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ կառավարության կողմից մարդասիրական օգնությամբ բեռնված «ԿԱՄԱԶ» մակնիշի կցորդիչով 5 ավտոմեքենա Երեւանից ուղեւորվեց Իրան։ Մարդասիրական օգնությունը հանձնվել է Իրանի Ջուլֆա քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Արեւելյան Ատրպատականի ճգնաժամային շտաբին։

No comments: