![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjK0DDO1NUk-1C1yZEDeYzhwL2fl3ynmEDsveLT6pViwWexfec6U122qBud6P5pGze0l73fDJsocS9MT3fTg6BdgNL1rE4vbsz6hyTLAskoYUygfrLmpsFCZF_kVataBRUEKdXTZbVkjS8/s200/Pan+Gi+moon%252CWeb.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Թեհրանում կմասնակցի «Չմիանալու շարժման» գագաթնաժողովին, որպեսզի ուղղակիորեն իրանական ղեկավարությանը հաղորդի միջազգային հանրության անհանգստությունը Իրանի միջակային ծրագրի վերաբերյալ, չորեքշաբթի օրը հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Գլխավոր քարտուղարը օգոստոսի 29-31 կայցելի Թեհրան` «Չմիանալու շարժման» 60-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար»,-ասել է նա: Նեսիրկիի խոսքով, Պան Գի Մունը մտադիր է Իրան կատարելիք իր այցն օգտագործել նրա համար, որպեսզի «փոխանցի միջազգային հանրության անհանգստությունը` կապված հարցերի հետ, որոնք շտապ լուծում են պահանջում, այդ թվում` իրանական միջուկային ծրագիրը, ահաբեկչությունը և ճգնաժամը Սիրիայում»:
No comments:
Post a Comment