Wednesday, August 8, 2012

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել

Report.am. 7-8-2012- "ՀՀ արտաքին պարտքն արդեն 4 միլիարդին մոտ է, որից ներքին պարտքը մոտ կես միլիարդ է, իսկ 3.4 միլիարդն էլ պետական պարտքն է կազմում",-լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ Եվրոպական ներդրումային բանկի արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսի հետ պայմանագրի կնքումից հետո։ Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանը վարկ կստանա սահմանի "Բագրատաշեն", "Բավրա", և "Գոգավան" անցակետերի արդիականացման (30 միլիոն 316 հազար եվրո) և "Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի" իրականացման (6.5 միլիոն եվրո) համար:

No comments: