հասարակական կազմակերպություներին ֆինանսավորել հունանիտար օգնությունը և վերականգնել օգոստոսի 11-ի երկրաշարժից հետո տուժած բնակավայրերը: Այս մասին ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: Մինչև 2012 թվականի հոկտեմբերի 5-ը ամերիկյան հասարակական կազմակերպություններին թույլատրվում է Իրան տեղափոխել մինչև 300 հազար դոլար գումար: Առավել մեծ գումար փոխադրելու համար անհրաժեշտ է Ֆինանսների նախարարության թույլտվությունը: Բժշկական սարքավորումների, դեղորայքի և սննդի մատակարարման համար հատուկ արտոնագրեր անհրաժշետ չեն: Երկրաշարժի հետ կապված պատժամիջոցների ժամանակավոր թույլացումը պահանջել են հասարակական կազմակերպությունները, բացի այդ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ֆինանսների նախարար Թիմոթի Գայթներին և Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նման պահանջով բաց նամակ էր հրապարակվել նաև Իրանա-ամերիկյան ազգային խորհրդի կայքում: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել էր 300, տուժել ավելի քան 3000 մարդ: Իրանի իշխանությունների գնահատականով` վնասը գերազանցել է 650 միլիոն դոլարը: Որոշ գյուղեր ամբողջության ավերվել են: Նշենք նաև, որ Իրանում մինչ այսօր շարունակվում են ցնցումները: ՀՀ ԱԻ նախարարությունը հայտում է, որ 09:59-ի դրությամբ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թավրիզ քաղաքի մոտ, այն կրկնվել է նաև մի քանի րոպե անց`10:09-ին:
Thursday, August 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment