![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjqpRjecQYnhG9J25-og_179T2iI1bIadzakhOUDFb5J2QuoZV9OTNglLkd5kgUGbznliWgQQshFDOUxXIewRG3bJUBtY-46ukOuPZhpm7hqT62ME8tCoMr1ifEmHtCKomF7UdMgjf6R1g/s200/Stepan+safarian%252CWeb.jpg)
HayNews.am. 22-8-2012- Ըստ Ստյոպա Սաֆարյանի`առայժմ պարզ չէ, թե ինչով է զբաղվում հայկական դիվանագիտությունը Սիրիայի հարցում: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը` նկատելով.«Ես չեմ ցանկանա անազնիվ հայտարարություն անել, ես չեմ կարող ասել թե ինչ քայլեր են արվում։
Այն որ պարզ չէ, դա հստակ է, քանի որ ամեն ինչ գաղտնի է պահվում, սակայն թե ինչ քայլեր են անում, դրական և բացասական ասել չեմ կարող»: Սաֆարյանն ընդգծել է որ այս հարցում Հայաստանը պետք է շատ նուրբ լուծումներ գտնի այս հարցում: Ինչ վերաբերում է` Սիրիայի ճգնաժամի հարցում Թուրքիայի դերի մասին, բանախոսը նկատել է.«Թուրքիային դաշնակից չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ Իրաքը, ո՛չ Սիրիան։ Հետաքրքիր է, որ այսօր Թուրքիայի կողքին չէ նաև Իսրայելը:Թուրքիան շատ նուրբ խաղի մեջ է ներգրավված և միայնակ է այն ամենի մեջ ինչում կա այսօր:Թուրքիան իր սահմանագծում այսօր գրեթե հենարան չունի»:
No comments:
Post a Comment