![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhk5JEJapE5ENdnipKDErKB0U4UtxpMg0Ptp22Wz0HMrSq7xgGIyl2dSjkoWgr2udIvU5x1Oiv0iGOP4azf_c9pnFQeQQRGP3e57feORwRT_3AgNjubIFP_sWh0TnFFHaRjYW47Sr_h4dk/s200/Taner+yeldiz3%252CWeb.jpg)
Tert.am. 22-8-2012- Թուրքիան երկրորդ ատոմային էլեկտրակայանը կառուցելու շուրջ բանակցություններ է վարում Ճապոնիայի, Կանադայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ: Ինչպես հայտնում է թուրքական Sabah-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:
««Աքքույու» ԱԷԿ-ի շինարարությունն արդեն սկսվել է, իսկ «Սինոփ» ԱԷԿ-ի կառուցման շուրջ բանակցություններ են վարվում 4 երկրների հետ»,- ասել է Յըլդըզը: Նախարարի խոսքով` մինչև 2023թ.-ը Թուրքիան մտադիր է կառուցել ևս մեկ ատոմակայան: «Աքքույու» ԱԷԿ-ը կկառուցվի ռուսական նախագծով: Շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010թ.-ի մայիսին:
No comments:
Post a Comment