Sunday, September 2, 2012

Բրեդ Շերման: Բաքվի գործողությունները ցույց են տալիս հարևան պետությանն ուղղված սպառնալիքներից չհրաժարվելու համառությունը

Panorama.am. 1-9-2012- ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շորհելու և ազատ արձակելու առնչությամբ: «Խորապես մտահոգ եմ Հունգարիայի կառավարության կողմից ցմահ ազատազրկված ազդրբեջանցի զինվորականին Ադրբեջանին հանձնելու որոշմամբ: Դատապարտված հանցագործը հայրենիք վերադառնալուն պես անարդարորեն և սխալմամբ ներվել ու ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահի որոշմամբ: Իր քաղաքացիների համար խաղաղություն ու անվտանգություն ապահովելու հարցում կանգնած եմ մեր բարեկամ և դաշնակից Հայաստանի կողքին: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակելու փոխարեն այդ անձնավորությանը արդարադատությանը հանձնել: Բաքվի գործողությունները ցույց են տալիս հարևան պետությանն ուղղված սպառնալիքներից չհրաժարվելու նրա համառությունը», - ասված է հայտարարությունում:

No comments: