Wednesday, September 12, 2012

Թուրքիայի տնտեսության աճի տեմպերը կտրուկ նվազել են

Tert.am. 11-9-2012- Թուրքիայի ՀՆԱ-ն 2012թ. երկրորդ եռամսյակի արդյունքում ավելացել է 2,9%-ով տարեկան կտրվածքով, վկայում են երկուշաբթի հրապարակված տվյալները: Նման ցուցանիշը կտրուկ տարբերվում է 2010-ի և 2011-ի ավելի քան 8% աճից, հաղորդում է vesti.ru-ն, հղում կատարելով Financial Times-ին: Financial Times-ը այսպես է ներկայացնում մի թուրք գործարարի բիզնեսի վիճակը: Ավտոսրահը լի է շողշողուն չվաճառված ավտոմեքենաներով: Վաճառքը ավելի քան 15%-ով նվազել է: «Մեր սրահներում լիքն են մարդիկ, ովքեր իրական գնորդի տեսք ունեն, սակայն երկար զննելուց և մտածելուց հետո նրանք հեռանում են առանց մեքենա գնելու», - ասում է Էրսանը: Թուրքիայում ներքին պահանջարկը զրոյի վրա է, ևս եթե չլիներ արտահանման կտրուկ աճը դեպի Մերձավոր Արևելք և հատկապես Իրան, ապա երկիրը 2-րդ եռամսյակում ռեցեսիայի մեջ կհայտնվեր, գրում է Financial Times-ը: «Օրերը, երբ ՀՆԱ-ի տեմպերը 6-8% էին կազմում, անցած են», - հայտարարել է UBS բանկի վերլուծաբան Ռեյհարդ Կլյուզեն: Capital Economics-ի վերլուծաբան Ուիլիամ Ջեքսոնի գնահատմամբ, թուրքական արտահանման 60% աճը պայմանավորված է մեծ քանակի ոսկու վաճառքով Իրանին, որտեղ պատժամիջոցների պատճառով ցանկանում են խնայողությունները թանկարժեք մետաղների ձևով պահել: Ոսկու վաճառքի ազդեցությունը արտահանման վրա կարող է նվազել, երբ Թուրքիան Իրանին վաճառի պահուստների մի մասը, այդ ժամանակ երկրիը կդառնա այդ թանկարժեք մետաղի մաքուր ներկրող:

No comments: